
Ընկերության մասին
<<Ավենիղ>> ՍՊԸ-ն զբաղվում է տարատեսակ շինարարական ապրանքների ներկրմամբ և բեռնափոխադրումներով ՌԴ-ից ՀՀ և ԱՀ ցանկացած տարածք։ <<Ավենիղ>> ՍՊԸ-ն հեռանկարային, դինամիկ զարգացող ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում ինչպես մասնավոր ձեռներեցներին , այնպես էլ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
Ներմուծումը և Բեռնափոխադրումը իրենցից ներկայացնում են ամեն մի փուլում մանրուքներին ուշադրություն պահանջող մի գործընթաց, որը մի շարք մասնագետների համատեղ աշխատանքի և մեծածավալ ինֆորմացիայի վերլուծության արդյունք է։ Իրականացնելով բեռնափոխադրումներ Ուղարկողից Ստացողին ՝ մենք ոչ միայն հանդիսանում ենք միջնորդ, այլ Ձեր բեռի գերազանց վիճակում և նշված վայր ճիշտ ժամանակին առաքման երաշխավոր։
Մենք ներմուծում ենք ինչպես մետաղներ, այնպես էլ փայտանյութեր, որոնք համապատասխանում են ռուսական ԳՈՍՏ ստանդարտներին։ <<Ավենիղ >> ՍՊԸ ընկերության հմուտ մասնագետները կարող են Ձեզ ներկայացնել առաջադրված խնդիրների ամբողջական լուծումներ: Մենք կազատենք Ձեզ բեռնափոխադրման ողջ ընթացքին հետևելու խնդիրներից և Դուք կարող եք կենտրոնանալ Ձեր բիզնեսի զարգացման վրա։

Պատմությունը
Հիմնադրման օրվանից սկսած /2015թ․/ <<Ավենիղ>> ՍՊԸ-ն սպասարկում է ՀՀ և ԱՀ խոշոր շինարարական ընկերություններին՝ մատակարարելով բարձրորակ ռուսական արտադրության շինանյութերով։ Զարգացման համընթաց Ընկերությունը մեծացրեց առաջարկվող ծառայությունների ցանկը` բեռնափոխադրելով ոչ միայն շինանյութեր, այլ նաև տարատեսակ սպառման ապրանքներ։
Արագ աճող ավտոպարկը թույլ է տալիս ոչ միայն բավարարել մեր հաճախորդների հայտերը շինանյութերի ներմուծման ոլորտում, այլ նաև զբաղվել առանձին բեռնափոխադրումներով։
<<Ավենիղ>> ՍՊԸ-ն, հանդիսանալով ներմուծմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը, իրեն ներկայացրել է որպես վստահելի գործընկեր՝ երաշխավորելով որակյալ և արագ ծառայությունների կատարում։
Մրցանակներ
2017թ-ի առաջին կիսամյակում Ընկերությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության Առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից ստացել է <<Օրինապահ Հարկ Վճարողի>> Հավաստագիր շինանութերի մեծածախ առևտրի ոլորտում գործունեության համար, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակում՝ նաև Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ոլորտում։